Print this page

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Ուիթքոֆի` հրադադարի առաջարկը. Reuters

By Մայիսի 26, 2025 129

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հաշտություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը. գրում է Reuters-ը՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյային: Այս քայլը կարող է ճանապարհ հարթել պատերազմի ավարտի համար:

Առաջարկը, որը ներառում է 10 պատանդի ազատում և 70-օրյա հաշտություն, ՀԱՄԱՍ-ին է փոխանցվել միջնորդների միջոցով: Այն նաև նախատեսում է Իսրայելի կողմից պաղեստինցի մի շարք բանտարկյալների, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված հարյուրավոր անձանց ազատում:

Rate this item
(0 votes)

Latest from Live24